Search
Close this search box.

Ամերիկյան «Կրեմլի ցուցակում» Սամվել Կարապետյանի ներառումը Հայաստանն ավելի է կապելու Ռուսաստանին

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարծում եմ, որ ամերիկյան «Կրեմլի ցուցակը» ավելի կուժեղացնի Պուտինի իշխանությունը՝ զանգվածներին համախմբելով նրա շուրջը, քանի որ ռուսը եղել և մնում է կայսերապաշտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ Սամվել Կարապետյանի ներառումն այդ ցուցակում Հայաստանն ավելի է կապելու Ռուսաստանին՝ հաշվի առնելով մեր երկրում վերջինիս կապիտալ ներդրումները և ՀՀ վարչապետի հետ ունեցած ընկերական հարաբերությունը: Այնպես որ դրանից ավելի լավ «նվեր» դժվար թե «արարեին» նույնիսկ Պուտինի շրջապատում: Ինչն, իր հերթին, նշանակում է մեր երկրում արևմտյան արժեքների և դրանց արմատավորմանը միտված օգնությունների նպատակայնության՝ առնվազն կասկածելի օգտակարություն: