Search
Close this search box.

Մի օր կասեմ. ՀՀԿ նախագահի թեկնածուն հանդիպման էր եկել Կադիլակ ջիպով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը սկսել է քաղաքական ուժերի հետ իր հանդիպումը:
Հանրապետական կուսակցության գրասենյակում տևած մեկուկես ժամ քննարկումից հետո, սակայն, Արմեն Սարգսյանին ուղղված՝ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց.
«Ես որևէ տեղ չեմ կորի: Եթե դառնամ նախագահ, իմ թեկնածությունը հաստատեմ կամ չհաստատեմ, պատրաստ կլինեմ ձեր հարցերին պատասխանել»,- ասաց նա: Հարցին էլ՝ ի՞նչը կարող է նրան ստիպել հրաժարվել ընդունել նախագահ դառնալու առաջարկը, նա ասաց, որ մի օր կասի:Նախագահի թեկնածուի պատասխանը լրագրողներին ընդհանուր առմամբ խուսափողական ու զուսպ էր.

«Ես պետք է հանդիպեմ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչների հետ, որից հետո նոր միայն կհայտնեմ իմ որոշման մասին: Վստահ եղեք, որ դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց նա: Հարցին, թե ի վերջո կարո՞ղ է վերջ տալ վերջին շրջանում տարածված տեղեկություններին, որ ժամանակին Վազգեն Սարգսյանի հետ ունեցած միջադեպից հետո է լքել վարչապետի պաշտոնը եւ հեռացել Հայաստանից, Սարգսյանն ասաց. «Կարճ կպատասխանեմ, բացարձակ սուտ », ապա հավելեց. « Լավ կլինի այդ շահարկումը արհեստական չուռճացնեք»:
Ինչևէ, ՀՀԿ թեկնածուի քարոզարշավը առաջիկայում կստանա իր արձագանքը, և մինչ Արմեն Սարգսյանը ծանր ու թեթև կանի, գեներալ Սեյրան Սարոյանը արդեն նկատել է, որ Արմեն Սարգսյանը «ստանդարտներին» համապատասխան անձ է: Եվ իսկապես Արմեն Սարգսյանը ամբողջովին համապատասխանում է ՀՀԿ ստանդարտներին,գոնե իր ամենագնացով` Կադիլակ ջիպով:

Armlife.am