Search
Close this search box.

Նոր նախագահի ու վարչապետի «նստելու» տեղը հայտնի է

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:
Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երեւանում` Ձորափի 74, 4-րդ մասնաշենք:
Ըստ նախագծի՝ ապրիլից հետո վարչապետի նստավայրը դառնալու է նախագահի ներկայիս նստավայրը Բաղրամյան 26-ում: