Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ .« Պրիչոմ Դավիթ Տոնոյանը . Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն». Մանվել Գրիգորյանը գեներալների հավաքի մասին

«Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն, Դավիթ Տոնոյանը պրիչոմ»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե գեներալները Պատպանության նախարարի իրենց թեկնածուն ունեն, ով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է:
Մանվել Գրիգորյանն ասաց, որ ամոթ է նման հարց քննարկելը, երբ երկրում այսօր նախագահի թեկնածուի հարց է քննարկվում:
Հարցին, թե իրենք հավաքվել ու որևէ թեկնածուի հարց քննարկե՞լ են, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իմ թեկնածուն ով էլ ասես կարա ըլնի, ցանկացած հայ մարդ: Նախարարները ծառայում են երկրին, ով ուզում ա ըլնի, իմ համար ինչ տարբերություն»:
Անդրադառնալով նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ նա լուրջ մարդ է, վարչապետ եղած ժամանակ ծառայել է երկրին:
“Էն վախտ, որ երկրում ծանր վիճակ ա եղել, նա չի վախեցել, որ եկել ու վարչապետի պաշտոն ա ստանձնել: Էլի դրսից են հրավիրել, թողել եկել ա”,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգյանի հեռանալուն, նա ասաց. «Իրոք առողջության հետ կապված խնդիր ա ունեցել: Ես էլ եմ առողջության խնդիր ունեցել, տարիներով միշտ չարչարվել եմ: Մարդուն մի վարկաբեկեք, էս երկրի նախագահն ա ըլնելու»:
Մանրամասները տեսանյութում.