Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվեց 0:3 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Տիհոմիր Կոստադինովը։