Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզը հայտնվել է ջրի տակ , վտանգված է Ֆրանսիայի ԱԳՆ շենքը

Արդեն մի քանի օր է, ինչ Փարիզով հոսող Սենա գետի վարարումն իսկական աղետի է վերածվել։ Կանխատեսվում է, որ հանգստյան օրերին մեկ ևս մետրով կբարձրանա ջրի մակարդակը: Ինչպես փոխանցում է Armlife.am-ի Փարիզի թղթակից Աննա Իգնաթևոսյանը` Սենան ջրի նման բարձր մակարդակ ունեցել է 1910 թվականին. «Այս պահին Փարզի հարակից շրջաններից տարհանվել է ավելի քան 400 ընտանիք, փակ են մի շարք դպրոցներ, խաթարված է էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը: Միաժամանակ փակ են Լուվրն ու Օրսեյի թանգարանը, ներքևի հարկերից տարհանվել են թանգարանային նմուշներ։ Չի աշխատում քաղաքամերձ երկաթգիծը: Ափամերձ տները հայտնվել են ջրի մեջ: Վտանգի տակ է նաև Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը, որ գտնվում գետի ափին: Փարիզի իշխանությունները ստիպված են եղել փակել Էյֆելյան աշտարակի և Գրան Պալեի մոտ գտնվող թունելը »,- փոխանցում է փարիզյան մեր թղթակիցը։