Search
Close this search box.

Մութալիբովի հիստերիկ պատասխանը Սերժ Սարգսյանին. Գագիկ Համբարյան

Հունվարի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում և այդ կառույցի պատգամավորների հարցերին պատասխանը իրարանցում է առաջացրել Բաքվում: Հատկապես ազերիներին զայրացրել էր ՀՀ նախագահի պատասխանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով Սերժ Սարգսյանին փորձեց հիշեցնել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանության” մասին: Սերժ Սարգսյանի պատասխան հիշեցրեց Սեիդովին,որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները:
Ինչպես և սպասվում էր Սերժ Սարգսյանին Բաքվից արձագանքեց հենց Այազ Մութալիբովը, ում հիստերիկ և գռեհիկ պատասխանից կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել է մի բանի մասին, որի պատճառով Ադրբեջանի առաջին նախագահը մեծ խնդիրներ ունեցավ և երկար տարիներ փախստականի կարգավիճակով ապրեց հարազատ Բաքվից շատ հեռու:
Իսկ ՀՀ նախագահը պատասխանելով Սամեդ Սեիդովի հարցին ակնարկեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը ռուսաստանյան “Նեզավիսիմայա Գազետա” թերթի թղթակից Դանա Մազալովային,որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 2-ին: Այդ հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի “Խոջալուի ցեղասպանություն” շոու-օպերացիան, ըստ որի հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին:
Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝”Ազգային Ճակատ” կուսակցությունը) և նրա պարագլուխներին, ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին: Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել, որ հայերը երբեք այդպիսի բան չէին անի: “Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:”- ասել էր Մութալիբովը:
Շարունակելով անկեղծանալ չեխ լրագրողուհու մոտ Մութալիբով ասել էր. “Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. “Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները”: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ”:
Հավելեմ, որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝ Ակնայի( նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում, որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել:
Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝ հայտնի ազերի լրագրողի, ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում: Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել, որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսել էր սեփական հետաքննություն անցկացնել: Սակայն նրան դա թույլ չտվեցին: Չինգիզ Մուսթաֆաևը սպանվեց:
Ի դեպ, Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլլա Ֆաթուլաևը, ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարն իր հանրաճանաչ “Ղարաբաղյան օրագրում”, որը հրապարակվել էր 2005 թ-ին ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ,որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով: Իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դաձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը:
Չնայած այն հանգամանքին,որ վերջին տարիներին Այազ Մութալիբովը փորձում է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մեդաղրել Մազալովային իր հարցազրույցը կեղծելու մեջ,սակայն փաստերը այլ բան են ասում:
Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհու հետ անկեղծանալու համար շատ խիստ պատժվեց Հեյդար Ալիևի կողմից: Նրա դեմ քրեական գործ հարուցվեց,որի պատճառով 1993 թ-ի աշնանաը նա լքեց Ադրբեջանը և տեղափոխվեց Մոսկվա: 1994 թ-ին Ադրբեջանի իշխանությունները հետախուզում հայտարարեցին երկրի առաջին նախագահի նկատմամբ: 18-ամյա մոսկովյան դեգերումներից հետո նոր Հեյդար բաբայի որդին՝Իլհամ Ալիևը թույլ տվեց Մութալիբովին 2011 թ-ի օգոստոսին վերադառնալ Բաքու և մասնակցել իր որդու՝Ազադի հուղարկավոևրությանը:
Ադրբեջանական իշխանությունները Մութալիբովին թույլ տվեցին ընդմիշտ վերադառնալ Բաքուն միայն 2012 թ-ի հուլիսին,երբ վերջինս պաշտոնապես հայտարարեց,որ լքում է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը և չի զբաղվելու քաղաքականությամբ: Իսկ Իլհամ Ալիևն էլ խոստացավ Մութալիբովին վերականգնել “նախկին նախագահներին” տրվող բոլոր իրավունքները:
Ալիև-Մութալիբով գործարքից հետո,Ադրբեջանի նախկին 80-ամյա նախագահը շատ ծանր է տանում Մազալովայի հետ ունեցած հարցազրույցի մասին հիշատակումները և ուղղակիորեն կորցնում է ինքնատիրապետումը,որի ապացույցներից մեկն էլ այսօրվա փողոցային բառապաշարով հարցազրույցն է haqqin.az-ին:
Հ.Գ.Պաշտոնական Բաքվի շինծու “Խոջալուի ցեղասպանության” մասին թեզի դեմ մենք հիմնականում պայքարում ենք հենց նույն ազերիների միջոցով,որտեղ իր ուրույն տեղն ունեն Այազ Մութալիբովը,Էյնուլլա Ֆաթուլաևը,Չինզիզ Մուսթաֆաևը և այլն:

Գագիկ Համբարյան