Search
Close this search box.

Անորոշություն հայ կոնյակագործների շրջանում.Կոնյակը կթանկանա՞

Ռուսաստանը վերջերս խստացրել է ներմուծվող կոնյակի որակի և անվտանգության պահանջները թե հայկական, թե այլ երկների արտադրության կոնյակների համար։ Սահմանվել են նոր չափանիշներ և փորձաքննության նոր մեթոդներ, օրինակ՝ իզոտոպային անալիզներին վերաբերող։

Սա անորոշություն է առաջացրել հայ կոնյակագործների շրջանում, քանի որ դեռ չգիտեն՝ գործարաններում այսօր եղած հայկական կոնյակը, որը սպասում է արտահանման իր հերթին, կհամապատասխանի՞ այդ չափանիշներին, թե՞ ոչ։ Բացի այդ, նոր պահանջները ենթադրում են կոնյակի որակի, հետևաբար՝ նաև գնի բարձրացում, ինչից էլ առաջանում է երկրորդ հարցը՝ արդյոք ռուս սպառողները պատրա՞ստ են ավելի բարձր գին վճարել կոնյակի համար։

Հիշեցնենք, որ հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։Հայաստանից արտահանվող կոնյակի 90%-ից ավելին է առաքվում Ռուսաստանում։