Search
Close this search box.

Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է.Արգամ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանյի բիզնեսի վաճառքի մասին

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլի հրապարակումները, թե Հովիկ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները:
«Իսկ ո՞վ է ասում, որ վաճառվում են բոլորը, ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է, ինչ-որ մեկը ասե՞լ է: Ոչ մի բան չի կատարվում, ի՞նչ ա եղել»,- ասաց նա:
Լրագորղների դիտարկմանը, որ վաճառվել են հանքերը, տրիկոտաժի գործարանը, Արգամ Աբրահամյանը պատասխանեց, որ տրիկոտաժի գործարանի հետ իրենք վաղուց կապ չունեն: «Մի հատ գազալցակայան է վաճառվել, որը իմ հորեղբորինս է, ես կարծում եմ, որ դա նորմալ պրոցես է, եթե մարդ մի բիզնեսի շահույթը համարում է ոչ լավ, վաճառում է, այլ բիզնեսի մեջ է ներդնում: Դրա մեջ ոչ զարմանալու բան կա, ոչ էլ ինչ-որ ըտենց բարձրաձայնելու: Հանքը ևս հորեղբորս հանքն է եղել, որը չի աշխատել»,- ասաց Աբրահամյանը:
Ինչ վարեբերում է «Արտֆուդի» 50 տոկոս բաժնեմասի վաճառքին, նա ասաց, որ նման բան չկա: «Արտաշատ Վինկոնը շատ նորմալ աշխատում է, նաև «Պլազան» է աշխատում: Ոչ մեկ թող մտավախություն չունենա, դրանք սուտ լուրեր են: Ի տխրություն գրողների և պատվիրողների նման բան չկա»,- հավելեց Արգամ Աբրահամյանը: