Search
Close this search box.

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

Razm.info-ի տեղեկացմամբ՝ հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է«Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։