Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն  (Mənəfov İbrahim Möhsüm oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:  Razm.info-ն փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունը:

Նշենք, որ այսպիսով 2018-ին Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 3-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։