Search
Close this search box.

Մենք թաքցնելու բան չունենք. Արցախի արձագանքը

Բաբայանի խոսքով՝ Արցախի տարածքում պահպանվել են եղած երեք մզկիթները՝ 2-ը Շուշիում եւ 1-ը՝ Աղդամում: «Արցախի տարածքում ադրբեջանական ժառանգության ոչ մի այլ «հուշարձան» չի եղել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ սա պայմանավորված է զարգացած թյուրք էթնոհանրույթի բացակայությամբ: Թյուրքական ցեղեր բնակվել են, սակայն ոչ մի «գլուխգործոց» չեն ստեղծել, պարզաբանեց Բաբայանը: «Եղած երեք մզկիթները վերականգնվել են, դրանք գտնվում են պետության պաշտպանության ներքո»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:
«Մենք թաքցնելու բան չունենք եւ դեմ չենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությաը: Սակայն նման մոնիթորինգային առաքելությունները պետք է անցկացվեն նաեւ Ադրբեջանի տարածքում՝ Ջուղայից մինչեւ Բաքու: Ադրբեջանում վիթխարի հայկական մշակութային ժառանգություն կա, որը երկրի իշխանությունների ջանքերով ոչնչացվում է»,- նշեց Դավիթ Բաբայանը: