Search
Close this search box.

Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է դի

Հունվարի 13-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: