Search
Close this search box.

Կոտայքի մարզում մեքենան լրիվ այրվել է. մեկ մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօրէ՝ հունվարի 13-ին, ժամը  03:58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:

«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 36-ամյա Կ. Ա.-ն ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: