Search
Close this search box.

«Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա ռուս դարպասապահի հետ

Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Արցախը» նոր համալրում ունի:

«Արցախը» պայմանագիր է կնքել 19-ամյա դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի հետ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս դարպասապահը եղել է Մախաչկալայի «Անժի» մարզադպրոցի սան, խաղացել է «Անժի-2» և Մոսկվայի «Նիկա» ակումբներում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի, Վահե Միրաքյանի հետ: