Search
Close this search box.

ՊՆ-ի ԶԻԼ-ն ու Opel-ը բախվել են իրար. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 12-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի եւ ԶԻԼ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում»,- հայտնում է կայքը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանություն։