Search
Close this search box.

ՀՖՖ-ի հայտարարությունը՝ Վանաձոր -ՖԱ Էրեբունի պայմանավորված խաղի վերաբերյալ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել մամուլում այսօր տարածված Վանաձոր -ՖԱ Էրեբունի պայմանավորված խաղի վերաբերյալ տեղեկությունների շուրջ:

«Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը:

Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»,- նշված է հայտարարության մեջ: