Search
Close this search box.

ՀՀ Նախագահը տոնական օրերին եղել է Հայաստանում. Վլադիմիր Հակոբյան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել է Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասել է, որ դա ապատեղեկատվություն է.

«Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն տվել է:

Հիշեցնենք, որ հայկական մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ էին կատարել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սարգսյանը հունվարի 3-ին եղել է Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ հունվարի 1-2-ը՝ եվրոպական երկրներից մեկում: