Search
Close this search box.

Ծառուկյանը հայտնվել է անհարմար վիճակում. որն է լինելու նրա որոշումը

2018 թվականը ուշագրավ է, թե քաղաքական, թե տնտեսական առումներով,ինչպես և նախօրոք ասվում էր` տարին մեկնարկեց լուրջ թանկացումներով: Իհարկե, այս թանկացումներն առավելապես կապված են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, ինչի հետ կապված դեռ տարեվերջին խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարվում էր մոտ 900 տեսակ ապրանքի թանկացման մասին: Եվ ահա թանկացումները ժամ առ ժամ ուժի մեջ են մտնում: Այս պահին «կարտոֆիլասեր» ժողովուրդն իր հույսն ապավինում է բացառապես քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ԵԼՔ-ի և «Ծառուկյան» դաշինքների հետ:
Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը ԵԼՔ դաշինքը տարածեց հայտարարություն, որով կոչ էր արվում համախմբվել, իսկ հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքը բոլորին հրավիրեց երթի՝ ընդդեմ թանկացումների։

Ի՞նչ է անելու «Ծառուկյան» դաշինքը` նորից քարը գցելու է վարչապետի «բոստանը»՝ մեղադրելով, որ լավ չի աշխատում, թե մասնակցելու է բողոքի երթին: Այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եղել է Սերժ Սարգսյանի որոշումը՝ փաստ է, և մեղադրել այս հարցում գործող վարչապետին` առնվազն մանկական չարաճճիության նման մի բան կդիտվի: Ուրեմն, ինչ անի Ծառուկյանը` դառնա թանկացումների դեմ բողոքի ալիք բարձրացնողներից մեկը` դուրս գալով Սերժ Սարգսյանի դեմ, թե անցնի ընդհատակ ու սուր ճոճի վարչապետի դեմ, ով համարձակություն ունեցավ իր վարչապետ դառնալու առաջին իսկ օրը հայտարարել, որ իրեն բաԺին են հասել տնտեսության փլատակներ: Հիրավի՝ ծանր վիճակ, որում հայտնվել է Գագիկ Ծառուկյանը, ով մի կողմից, ապրիլին ընդառաջ, ուզում է տեղ գտնել իշխանության մեջ, ընդհուպ՝ նստել նույն շարքում, որտեղ օրինակ՝ Աշոտյանն է, մյուս կողմից` ժողովուրդ, որի մի մասի Նոր տարվա կարտոֆիլը Ծառուկյանի ջանքերով փոխվեց երշիկի, իսկ մյուս մասին մոտ էլ մնաց հույսն առ Ծառուկյան, որ նա կկանգնի իրենց կողքին:

Նույնիսկ 2018 թվականի աստղագուշակն է հուշում, որ Ծառուկյանի համար որոշիչ տարի է լինելու, նա պետք է կարևոր որոշում ընդունի` բարձրանալ «վերև» կամ իջնել «ներքև»: Ֆուտբոլային մեկնաբանությամբ կարելի է ասել, որ այս պահին Ծառուկյանի դարպասին երկու 11 մետրանոց հարված կա:

ArmLIfe.am