Search
Close this search box.

Թրամփը փակում է «Երազողները» ծրագիրը

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է փակել ապօրինի ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող «Երազողները» ծրագիրը, որի սկիզբը դրվել էր նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ նաև Deferred Action for Childhood Arrivals (Daca)) անունով հայտնի ծրագիրը փոխարինելու համար Կոնգրեսին ժամանակ կտրվի: Երկրի գերագույն օրենսդիր մարմինը պետք է 6 ամսում ներկայացնի ծրագրի այլընտրանքային տարբերակ:
Daca-ի շնորհիվ մոտ 800.000 երիտասարդ հնարավորություն է ստացել օրինական հիմունքներով աշխատանք ունենալ:
Թրամփի որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել թե կոնգրեսականների շրջանակում և թե համացանցում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը դիմել է նախագահին՝ կոչ անելով չփակել ծրագիրը: