Search
Close this search box.

Քոսոտ երկրի ակադեմիկոսի հայրենիքին մատուցած ծառայությունը

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս պարգևին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն արժանացել է գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար, ասվում է ԳԱԱ հաղորդագրության մեջ:

Մոտ երկու տարի առաջ էր, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի Գիտությունների ազգայի ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80 ամյակը։ Շնորհավորական ուղերձում ասված էր. «Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում։ Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը։
Տարիներ շարունակ ղեկավարելով Երեւանի պետական համալսարանը, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության եւ գիտության կազմակերպման կարեւորագույն գործում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ եւ հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»։
Սրան հետեւեց Ռադիկ Մարտիրոսյանի «հայրենանվեր» հարցազրույցը, որի շրջանակներում, հակադարձելով ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանի կարծիքին, համաձայն որի՝ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար, պարզապես դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ, Մարտիրոսյանը հայտարարեց. «…Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»։
Սա Քոսոտ երկրի ակադեմիկոսի հայրենիքին մատուցված ծառայություններից մեկն էր: Ռադիկ Մարտիրոսյանը ինչ հայտարարություն կանի շքանշանից հետո, թեևս գիտի ինքը` քոսոտ եկրին ծառայություն մատուցած ակադեմիկոսը: