Search
Close this search box.

Քարինջ գյուղում տուն է այրվել՝ գույքով. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 03:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղում այրվում է բնակելի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2/2 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 06:49-ին:

Այրվել է Զ. Հ.-ին պատկանող տունը՝ գույքով (մոտ 80 քմ):