Search
Close this search box.

«Ամեն ինչ արվում է թաքուն, կուլիսների հետեւում». ԵԼՔ-ը ՀՀԿ-ի մասին.

ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելը վատ կանդրադառնա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. այս կարծիքին է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա հասկանում է Հանրապետականի ձեռագիրը: Ընդդիմադիր պատգամավորն ակնարկում է, որ ՀՀԿ-ն սովոր է մի գիշերում հակահայկական որոշումներ ընդունել. «Ամեն ինչ արվում է թաքուն, կուլիսների հետեւում եւ հանկարծ հասարակությունը մի օր փաստի առաջ է կանգնում, արդեն որոշվել է էսպես, դե մենք ունենք մեծամասնություն, ժողովուրդը մեզ վստահել է, տվել է երկիրը կառավարելու քվե, մենք էլ ինչ ուզում անում ենք»:

Պարոն Գորգիսյանը նկատում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ոճն է սեփական քմահաճույքներով առաջնորդվող իշխանություն ունենալը, բայց ԵԼՔ-ը պետք է իրավիճակ փոխի: «Ամենալուրջ քայլը էն կլինի՝ առաջիկա ընտրություններին հաղթել եւ ցույց տալ ինչպես կարող է ժողովրդավարական ճանապարհով հաղթել երկիրը»,-ամփոփում է Գեւորգ Գորգիսյանը: