Search
Close this search box.

Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ՃՈ ծառայողը մահացավ

Մահացել է Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02 համարանիշի (վարորդ՝ Արեգ Դ.) եւ «BMW X6» մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեգ Դ.-ն տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել էր:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել 34-ամյա Խաչիկ Գ.-ին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ժամեր անց ներկայացել էր ոստիկանություն: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, BMW X 6-ը վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: