Search
Close this search box.

««Ճվճվ Արոյի» տղեքի դեմ ժամանակին պատիժ չկիրառելը հանգեցրեց սպանության». Ա. Հարությունյան

«Ճըվճըվ Արոյի» տղեքի դեմ ժամանակին պատիժ չկիրառելը հանգեցրեց սպանության։ Ո՞վ է մեղավոր՝ իշխանությունն իր ամենաթողությամբ, առաջին հերթին՝ Վովա Գասպարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով լուսադեմին տեղի ունեցած ավտովթարին։

Ավելի վաղտեղեկացվել էր, որ իրար են բախվել BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղևոր ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց: «BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի որդին է՝ Սարգիս Վարդանյանը, փասխուստից ժամեր անց ներկայացել է ոստիկանություն: