Search
Close this search box.

Արևմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը

Արևմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների 2018 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է «ConIFA»-ի մամուլի քարտուղարությունը:

Բացի Արևմտյան Հայաստանի հավաքականից մրցաշարին կմասնակցի ևս 15 հավաքական:

Չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 31-ից հունիսի 9-ը Բարավա կղզում: