Search
Close this search box.

Ոստիկանները բռնել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եղևնիներ գողացողներին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:

Նրանք են՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 17-ամյա Բաբկեն Գ.-ն, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Գոռ Դ.-ն:

Պարզվել է, որ վերջիններս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել են եղևնիներ: Ոստիկանները եղևնիները հայտնաբերել են Գոռ Դ.-ին պատկանող Nissan մակինիշի բեռնախցիկում:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: