Search
Close this search box.

Հրազդանում 35-ամյա կինը դիմել է Ոստիկանություն. «Գազի պաշտոնյան ինձ առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ՝ պատճառաբանելով, որ 1 տարի սպառված գազիս համար վճարել է»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Սամվել Հ.-ն 2016 թվականից մինչև օրս իրեն հետապնդում է:

Մարինե Մ.-ն հայտնել է նաև՝ հետապնդման պատճառը կայանում է նրանում, որ Սամվել Հ.-ն նախկինում մի քանի անգամ վճարել է իր տան սապառված գազի գումարը ու դրա դիմաց իրենից պահանջում է, որպեսզի սեռական հարաբերություն ունենա իր հետ:

Ոստիկանությունը ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Մարինե Հ.-ն փորձում է իրավապահներին մոլորության մեջ գցել: