Search
Close this search box.

Գյումրիում ընտանիքի 8 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ` aյսօր՝ դեկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով հերթապահ խումբը Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչների:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ եւ 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա եւ 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Թե ինչպես են շմոլ գազի հետևանքով ընտանիքի անդամները թունավորվել՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: