Search
Close this search box.

Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ:

Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: