Search
Close this search box.

5 աստղանի շշերի մեջ լցրել է անհամեմատ էժանանոց կոնյակ ու իրացրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 21-ամյա Ա. Ղ.-ն եւ 23-ամյա Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի կոնյակ` իրենց տուփերով, եւ հայտարարել, որ ձեռք են բերել Երեւան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ից, ինչի համար վճարել են ընդհանուր 170.000 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Մ-ն Երեւան քաղաքի Ռուսթավելի փողոցի իր տանը ալկոհոլային կեղծ խմիչք իրացնելու նպատակով 5 աստղանի շշերի մեջ շշալցրել է դրա շուկայական գնից անհամեմատ էժան գնով ձեռք բերված այլ տեսակի պատրաստի կոնյակ, դրանց վրա փակցրել կեղծ ակցիզային դրոշմանիշեր, հսկիչ նշաններ եւ 67 շիշ կոնյակը 170 հազար դրամով իրացրել Ա. Ղ.-ին եւ Ա. Գ.-ին:

Կատարվում է քննություն: