Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երեւանում ուղեւորներով լի 37 համարի ավտոբուսը դուրս է եկել մայթ ու բախվել ծառին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4785 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ավտոբուսում գտնվող քաղաքացիներն ասում էին, որ վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ վարելու արդյունքում է, որ վթարը ողբերգական ավարտ չի ունեցել. նա շատ ճիշտ է կողմնորոշվել. խույս է տվել բազմաթիվ հետիոտներից ու հետո բախվել է հաստաբուն ծառին։