Search
Close this search box.

Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու Յորքում սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: է RIA Novosti-ին փոխանցում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը. «Ոչ, Ռուսաստանի նախագահի մասնակցություն չի ծրագրվում»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին, իսկ  72-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակության կազմը կգլխավորի ԱԳ նախարար Սերգել Լավրովը: Հիշեցնենք, որ Պուտինը չի մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նաև նախորդ տարի: