Search
Close this search box.

«Ծառուկյան» դաշինքն այս պահին չունի նախագահի իր թեկնածուն, սակայն պարտավորված չէ «Ելք»-ի նկատմամբ

«Ելք»  խմբակցությունը  «Ծառուկյան» դաշինքին առաջարկել է՝ աջակցել և պաշտպանել նախագահի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին, քննարկվել է հարցը   և ինչ դիրքորոշում ունի «Ծառուկյան» դաշինքը, լրագրողի հարցին ի պատարսախան՝  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց. «Ոչ, «Ծառուկյան» դաշինքը նոր է ստացել «Ելք»-ի գրությունը: Հիմա «Ելք»-ն ակնկալում է… ոչ մեկին չես կարող զրկել ակնկալիքներից, այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում բանակցություն՝ ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն: Իսկ իրենք պարզել են, թե մենք ունենք թեկնածու, թե՝ ոչ: Ինչ է, մենք պարտավորված ենք: Լինի«Ելք» դաշինքը, թե որևէ մեկը՝ մենք պարտավորված չենք»,-նշեց Գևորգ Պետրոսյանը:

Հարցին, թե  «Ծառուկյան» դաշինքն ունի նախագահի իր թեկնածուն, Աժ պատգամավորը պատասխանեց, որ այս պահին իրենք թեկնածու չունեն.  ««Ծառուկյան» դաշինքի օրակարգում նման հարց չկա, «Ծառուկյան» դաշինքը գործում է հրապարակային, եթե մենք ունենանք թեկնածու, բնականաբար, հանրությունը տեղյակ կլինի»,-նշեց պատգամավորը: Իսկ, եթե չունենաք, հնչեց լրագրողի հարցը. «Չունենալ՝ հնարավոր է, բայց դա չի նշանակում, եթե մենք թեկնածու չունենք՝ ինքնին պարտավոր ենք պաշտպանել «Ելք» դաշինքի թեկնածուին: Սա մի անհատի կամ մի քանի պատգամավորի որոշելիք չէ, սա խմբակցության քննարկան խնդիր է»,-ընդգծեց Գ. Պետրոսյանը:

ArmLife.am