Search
Close this search box.

Խոշոր չափի գողություն Կոտայքի մարզում. թալանել են Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկոյան Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի բնակիչ, 53-ամյա Արմեն Վարդանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին կից Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող ավտոլվացման կետում իր բաճկոնի գրպանից գողացել են դրամապանակը:

Ա. Վարդանյանը, ով Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է, ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է մոտ 2 մլն դրամ գումար: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: