Search
Close this search box.

Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկը տանն է շարունակում բուժումը

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ստացել համապատասխան դեղորայքային նշանակումներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը` նշելով, որ Նարեկն այժմ տանն է շարունակում բուժումը:

«Ճիշտն ասած երեխայի համար այդքան էլ հարմար չէր ակնաբուժական կենտրոնում մնալը, քանի որ աչքը վիրակապված է, որոշակի խնդիրներ էին առաջանում, դրա համար նախընտրեցինք բուժումները տանը շարունակել»,-ասաց տիկին Սեդան:Նարեկի մայրը նշեց, որ վաղն էլ այցելելու է ակնաբուժական կենտրոն` ստանալու տղայի աչքի վնասվածքների մասին դիագնոզը եւ համապատասխան նշանակումները:

Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի, դրական տեղաշարժ կա։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: