Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». ՏԿՏՏՆ շենքում ռումբի կեղծ ահազանգի համար կասկածվում է նախարարության աշխատակիցը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության  շենքում  ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը  տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները  վերադարձել են իրենց  աշխատատեղերը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։  ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի  և լրատվության  վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են,  որ լրացուցիչ տեղեկություններ  կտրամադրեն ավելի ուշ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: