Search
Close this search box.

Գիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել

Նյու Յորքի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցի զգացումը կարելի Է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով: Հետազոտության արդյունքները հրապարակված են PHAS պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, հակված են կերակրի «Էմոցիոնալ» ընդունման, նույնիսկ եթե նրանք քաղցած չեն:

Ուտի անհրաժեշտ Է ներգործել լիմբային համակարգի վրա, որը պատասխանատու Է զգայարանների, ինչպես նաեւ ագրեսիայի եւ սթրեսի դրսեւորման համար:

«Սնվելու վարքը վերահսկվում Է զանազան նեյրոններով եւ նեյրոնային շղթաներով, որոնք կենտրոնացած են հիմնականում կաթնասունների հիպոթալամուսում եւ հետին ուղեղում»,- ասված Է հետազոտության մեջ: Գիտնականները կլոզապին-Nօքսիդ նեյրոլեպտիկ են ներարկել մկների օրգանիզմ, որը ներգործում Է միջնորմային կորիզների նեյրոնների վրա:

Դրա հետեւանքով նեյրոլեպտիկ-պատրաստուկ ստացած մկներն սկսել են ավելի քիչ սնունդ գործածել: Ըստ որում կլոզապին-N-օքսիդի ներարկումից կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել:

Գիտնականները հուսով են, որ այս մեթոդիկան կարելի կլինի արդյունավետ կերպով կիրառել մարդկանց ավելորդ քաշի դեմ պայքարելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին