Search
Close this search box.

Ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող Ռոբերտ Քուրքյանը հերքում է, որ խումբ ունի

Aravot.am-ը կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող Ռոբերտ Քուրքյանի հետ, ում Հայաստանի ԱԱԾ-ն կասկածում է ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Առավոտի հետ զրույցում նա նշել է. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, իսկ սարսափի է մատնել իշխանություններին»:
Ըստ նրա՝ միտքը եղել է հետևյալը. «Իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն եւ զրկված է ընտրությունների միջոցով կատարել խաղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է»