Search
Close this search box.

ԵԼՔ խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու Արտակ Զեյնալյանին

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ ԵԼՔ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։