Search
Close this search box.

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում բարձրացել է չորրորդ տեղ

Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ:

Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է:

ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 72-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 100-րդը:

ՖԻԴԵ, սեպտեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — 2827 վարկանիշ

2. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) — 2804

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) — 2803

4. Լեւոն Արոնյան (Հայաստան) — 2802

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — 2799

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) — 2797

7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) — 2794

8. Ուեսլի Սո (ԱՄՆ) — 2792

9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) — 2788

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 2781

72. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) — 2671

79. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) — 2667

100. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) — 2652