Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը բիզնեսի դասեր է անցկացնում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իր դասերին չեն մասնակցում. «Որ ուզենաք, դուք էլ կդնեք»,-պատասխանել է նա լրագրողին՝ հավելելով, որ իր երեխաներին դասեր է տալիս, թե ոնց բիզնես անել: Իսկ ճշտող հարցին, թե դուք բիզնեսով եք զբաղվում, նա պատասխանել է «Չէ, ես բիզնեսի հետ կապ չունեմ, ես միայն խորհուրդ եմ տալիս»:

Ս. Ալեքսանյանը նաև նշել է, որ շատ  կուզեր ՀՀ-ում ոչ մի աղքատ չլիներ. «Արեք, տեսեք՝ ինչքան աշխատատեղ է բացվել. իմ բիզնեսում չէ, իմ աղջկա բիզնեսում»,- նշեց պատգամավորը:

Իսկ երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ վարչապետի պաշտոնի հետ կապված ի՞նչ կարծիք ունի, նա արձագանքել է. «Էդ ո՞ւր եկար, հասար…»: