Search
Close this search box.

Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երկուսի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կկիրառվի

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության երեք ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում», իսկ երկուսի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժեր։ Հիշեցնենք որ դեռ այս տարվա հուլիսի 21-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգում ոստիկանության հինգ ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերի ու դրանց եզրակացությունների քննարկումն էր։