Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը հացանգործության մասին հաղորդում տվեց

Սերժ Սարսյանի ելույթը սպասված ելույթ էր, քանի որ երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, որոնք բոլորի աչքի առաջ են հարստացել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե ինքը Գլխավոր դատախազ լիներ, Սերժ Սարգսյանի ելույթը որպես հացանգործության մասին հաղորդում կընդուներ:
«Թալանել են ինչպես կարողացել են, թալանել են առանց հանգստանալու, շունչ քաշելու, ծարավի պես են թալանել, դա բոլորս գիտեինք: Եվ այս հայտարարությամբ Սերժ Սագսյանն արձանագրեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, իրավապահ մարմիններն իրենց տեղում են գտնվել, քրեական գործեր են եղել, բայց երբ հասել է նրան, որ մարդը պետք է դատապարտվի, և ինչ-որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար, չգիտեմ ով միջնորդել է, այդ մարդկանց ներել են: Բայց կարող են նաև դեպքեր լինել, որ որոշ գործերով քրեական գործեր էլ չեն հարուցվել, միջնորդել են: Սերժ Սարգսյանն ասում է՝ ներել ենք, որովհետև մտածել ենք, որ պետք է տեղական ինքնակառավարումը կայանա, և կարող են այդ ընթացքում թերություններ լինել: Բայց ՏԻՄ-ը չի կայացել, կայացել է թալանչիների մի մեծ խումբ, որը հետագայում ծառայություններ է մատուցել ամեն ընտրության ժամանակ: Եվ իրականում նրանք ներվել են այն բանի համար, որ լավ են ձայներ հավաքում, ընտրակաշառքը բաժանում», ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ նրանք առաջին հերթին ՀՀԿ անդամներն են, և ամենաբարձր իշխանությունն այդ ծառայությունների համար ներել է նրանց:
Մարուքյանը հավելեց, որ այս հայտարարությամբ փաստորեն Սերժ Սարգսյանը համայնքապետերին ասում է՝ մինչև Նոր տարի ինչ կարող եք, արեք: