Search
Close this search box.

ՀՀԿ-ական պատգամավորը պետք է վայր դնի մանդատը

«ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պետք վայր դնի պատգամավորական մանդատը»-, գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը և հավելում.
«Այս աստիճան լկտի ու ցինիկ վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ, այն դեպքում, երբ ըստ ԱՎԾ֊ի պաշտոնական տվյալների ՀՀ ազգաբնակչության մեկ երրորդը աղքատ են, ոչ միայն նվաստացուցիչ է, այլև վիրավորական և վկայում է քաղաքական պատասխանատվության իսպառ բացակայության մասին։
Ազգային Ժողովը չի կարող ոչ միայն ունենալ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նման նախագահ, այլև պատգամավոր։
Նույնիսկ կարկառուն ՀՀԿ ֊ականները լռության մատնելու որևէ բարոյական իրավունքը չեն կարող ունենալ»։
Հիշեցնենք որ ՀՀԿ-ական պատգամավորը ասել էր.«Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: