Search
Close this search box.

5 միլիոն պոռնիկներն ու թշնամին

lragir կայքը անդրադարձել է ռուսական քարոզչամեքենայի հակահայկական քարոզչությանը, որն եզրագծին հասցրեց ռուս հասրակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոին, ով տեսաուղերձով արդարացել է ռուսական պետական հեռուստատեսությամբ արված իր հայտարարությունների համար, երբ հայերին անվանել է թշնամի, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս: Նա ասել է, թե իր խոսքերը ճիշտ չեն հասկացել, ինքն ասել է, թե հայերի այն մասն է թշնամի, ով կողմ է Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացմանը, իսկ Ղարաբաղն էլ պատկանում է այնտեղ ապրող հայերին ու ադրբեջանցիներին:
Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ նա արդարացել է ոչ թե հայերի առջեւ, այլ Արամ Աշոտովիչի, ով ռուսական հայտնի Lifenews-ի սեփականատերն է եւ իր հայկական Գաբրիելյան ազգանունին ավելացրել է ռուսական ով վերջավորությունը՝ Գաբրիելյանով: Վերջինս երեւի նեղացել է, որ հայերին թշնամի են անվանել, եւ բացի այդ՝ հնարավոր է Շեւչենկոն վախենում է, որ Lifenews-ով իր դեմ կարող են կոմպրոմատներ հրապարակվել: Ընդ որում՝ լուրջ կոմպրոմատներ:
Մինչ Շեւչենկոն արդարանում է ու ստում, իրականությունից հեռու չեն թվում այն տեսակետները, որ ոչ միայն այդ, այլեւ մնացած հակահայկական հաղորդումների թեմատիկ պատվերն իջեցվել է Կրեմլից, որքան էլ ՌԴ իշխող կուսակցության ղեկավարը Երեւանում հայտարարի, թե Ռուսաստանում ժողովրդավարություն է, կա կարծիքների ազատություն: Կարծիքների ազատություն իսկապես կա՝ վերեւից իջեցված թեմայի սահմաններում, ինչն էլ իրականացվել է այդ հաղորդումների ժամանակ, որոնցից մեկում էլ Հայաստանը ասոցացվեց «ման եկող կնոջ» հետ:
Բանն այն է, որ «պոռնիկն ու թշնամին» լիովին տեղավորվում է Կրեմլի քարոզչական քաղաքականության տրամաբանության մեջ: Ռուսական մարգինալացված հասարակությանը միայն այդ ձեւով է հնարավոր պահել «տոնուսի» մեջ: Ով իրենցը չի՝ կամ պոռնիկ է, կամ թշնամի, կամ երկուսը մեկտեղ: Այդպես է եղել միշտ, ու այդպես էլ շարունակվելու է: Քանի որ սեփական աչքի գերանը երբեք դուրս չի գալու արաղի ու քարոզչության խումհարախառն մշուշից, որը միակ միջոցն է «իմպերիան» պահպանելու համար:
Մոսկվայում երբեմն հնչում են բանական ձայներ, որոնք հարցնում են՝ ինչո՞ւ են բոլորը «փախչում» իրենցից: Հարցին կարելի է հարցով պատասխանել՝ ումի՞ց են սովորաբար իրենցից հեռու պահում բանական մարդիկ ու ժողովուրդները:
Ի դեպ, ռուսական այդ հաղորդումներից հետո Գաբրիելյանովի Lifenews-ը հետազոտություն էր կատարել եւ պարզել, որ Ռուսաստանում կա մոտ 5 միլիոն մարմնավաճառ: