Search
Close this search box.

Այս գիշեր լուսինը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին

Այս գիշեր հսկայական լիալուսինը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին: Լուսինը 14%-ով ավելի մեծ կթվա և 30%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։

Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:

Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով, իսկ պայծառությունը` 30%-ով ավելի մեծ են:

Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է: