Search
Close this search box.

2014-2017թթ. ԻՊ զինյալների կողմից գերեվարվել է 6 417 եզդի

Իրաքյան Քրդստանի տարածքում, մասնավորապես՝ Սինջարում,  2014թ.-ի օգոստոսի 3-ից մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ԻՊ-ի զինյալների կողմից գերեվարվել է 6 417 եզդի, որից 3 207 -ին տարբեր ճանապարհներով հաջողվել է հետ վերադարձնել, սակայն, դեռևս 3 210-ի ճակատագիրը մնում է անհայտ: Գերի եզդիներից 1140-ը տղամարդ են, 335-ը՝ կանայք, 904-ը՝ մինչև 18 տարեկան աղջիկ երեխաներ, 831-ը՝ մինչև 18 տարեկան տղա երեխաներ: Վերջին տվյալներով՝ 2014թ. օգոստոսի 3-ին Սինջարում զոհ է գնացել 1 293 եզդի:
Ծնողներին կորցրած երեխաների թիվը հասնում է 2 555 հոգու, որից 1 759 -ը կորցրել են իրենց հայրերին, 407-ը՝ մայրերին, իսկ 389 երեխա դարձել են երկկողմանի ծնողազուրկ:
Մինչ այս պահը հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմնան՝ թվով 47 հատ, պայթեցվել է եզդիական կրոնական 68 հուշարձան:
Եզդիական զանգվածային գերեզմաններ կան դեռևս ԻՊ-ի զինյալների ենթակայության տակ գտնվող բնակավայրերում: Ըստ հայտնաբերված գերեզմանների՝ կարելի է ասել, որ ԻՊ-ի զինյալները սպանդի են ենթարկել ավելի քան 15 000 եզդու: Սինջարից և հարակից բնակավայրերից այլ երկրներ են գաղթել 100 000-ից ավել եզդի, իսկ 200 000-ը ապաստան գտավ Իրաքի այլ բնակավայրերում:

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից