Search
Close this search box.

Ինչու՞ է Մաքսիմ Շևչենկոն հակահայ. Գագիկ Համբարյան

Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի հիստերիա առաջացրեց Մոսկվայում: Ռուսաստանյան որոշ քաղաքական, հասարակական գործիչներ ելույթ ունեցան հակահայ կոչերով: Ռուսաստանյան «Զվեզդա», ՆՏՎ, Առաջին Ալիք հեռուստաընկերությունները, որոնք անմիջականորեն վերահսկվում են Կրեմլից, աչքի ընկան իրենց հակահայ թոք-շոուներով և հաղորդումներով: Հայաստանին ուղղված բազմաթիվ վիրավորաքների և մեղադրանքների մեջ հատկապես աչքի ընկավ ռուսաստանցի հասարակական գործիչ և լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ով Առաջին Ալիքի «Ժամանակը ցույց կտա» թոք-շոուի ժամանակ հանդես եկավ մի քանի հակահայ բարբաջանքներով, իսկ այսօր էլ մեղայական տեսահոլովակ էր տեղադրել իր Youtube ալիքում և բացատրում էր հայտնի ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովին,որ նա երբևէ չի ցանկացել վիրավորել հայերին: Այսինք, այն որ Շևչենկոյի համար ռուսամետ հայերը թշնամի չեն, իսկ ոչ ռուսամետները՝թշնամի են և այն, որ Արցախն, ըստ նույն Շևչենկոյի պատկանում է Ադրբեջանին, դա հայերի նկատմամբ վիրավորանք չէ:
Բայց խնդիրը նրանում է, որ սա Շևչենկոյի առաջին հակահայ ելույթը չէ: Ոչ էլ վերջինը կլինի:
Դեռ 2014 թ-ի մարտին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Մաքսիմ Շևչենկոն հայտարարել էր, որ ադրբեջանցիները Ղարաբաղի բնիկ ժողովովուրդն են:
Շևչենկոն միամտաբար չդարձավ հակահայ և հենց այնպես չի խեղաթյուրում պատմությունը: Այն, որ սա շատ այլ ռուսաստանցի քաղաքական,հասարակական գործիչների և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների նման գնված է Բաքվի կողմից՝ անհերքելի է: Այս տիպի գործիչները՝  Եպիֆանցև, Մարկով, Պրոխանով, Դուգին և այլն առանց գումարի, ինչպես ասում են, հարազատ ծնողին բարև չեն տա: Սակայն, ըստ իս, կա ևս երկու պատճառ, թե ինչու՞ Մաքսին Շևչենկոն հակահայ է:
Հայտնի իսրայելցի հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը դեռ անցյալ տարվա վերջին իր հարցազրույցներից մեկում բացահայտել էր Շևչենկոյի և ռուսաստանցի հայտնի մահմեդական ծայրահեղական, ազգությամբ ադրբեջանցի Հեյդար Ջեմալի միջև սերտ կապը: «Ջեմալի աշակերտներից է Մաքսիմ Շևչենկոն, ով նրան ընկղմել է իսլամի մեջ: Ջեմալի միջամտությամբ Շևչենկոն ընդունել է մահմեդականություն: Դա տեղի է ունեցել դեռ 2003 թ-ին…»,-ասել է Էսկինը:
Հիշեցնեմ, որ չնայած Հեյդար Ջեմալը, ով 2016 թ.-ի դեկտեմբերին գնաց Ալլահի մոտ, ծայրահեղական մահմեդականության քարոզիչներից էր, սակայն շատ սիրված և ընդունված հյուր էր ռուսաստանյան շատ հեռուստաալիքների թոք-շոուներում և մասնակցելով դրանց զբաղվում էր նաև բացահայտ հակահայ քարոզչությամբ: Հենց սրանով է նաև պայմանավորված Մաքսիմ Շևչենկոյի հայատյացությունը և այն տեսակետը, որ Արցախն Ադրբեջանի տարածքն է:
Հավելեմ,որ Ջեմալի աշակերտներից և երկրպագուներից են եղել նաև եվրասիական գաղափարախոսության կողմնակից և Բաքվում հաճախ հյուրընկալվող Ալեքսանդր Դուգինը և իրեն ռուս ազգայնական համարող Ալեքսանդր Պրոխանովը: Հիմա նաև հասկանալի է, թե ով է եղել սրանց և Ալիևների ընտանիքի միջև կապ հաստատողը, որի արդյունքում Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը արդյունք է տալիս:
Իմ կարծիքով՝ Շևչենկոն նաև չի սիրում հայերին անձնական պատճառներով: Նրա նախկին կինը, ով լքել է Շևչենկոյին՝ հայտնի ռուսաստանցի լրագրող Նադեժդա Կևորկովան է: Այսինքն, իր ընտանեկան անհաջողության մեջ Շևչենկոն մեդարում է հայուհի նախկին կնոջը:
Այստեղից հետևություն. Մաքսիմ Շևչենկոն ունի երեք պատճառ ատելու Հայաստանը և հայերին:
Այս ստահակին և «օղраша»-ին միշտ է պետք է հիշեցնել իր ով լինելը:
Հ.Գ. Ի դեպ,Արամ Աշոտովիչին ուղղված վիդեոելույթում Շևչենկոն կրկին բարբաջեց այն մասին, որ ադրբեջանցիներն Արցախ պետք է վերադառանան: Չի կարող մարդը նույնիսկ իր բառերից վիրավորված Արամ Գաբրիելյանովին ուղղված ուղերձում անտեսել Բաքվի պատվիրատուի շահերը: Բայց սույն թրքասերը մոռանում է նույն Արամ Աշոտիի մասին, ով Բաքվից է և 250 հազար այլ Բաքվում բնակվող հայերի նման 1990 թ.-ի հունվարին մազապուրծ է փրկվել ազերի ջարդարարներից:
Դե Շևչենկոյի, Պրոխանովի և Դուգինի նման ծախուների համար պատմությունը խեղաթյուրելն ընդամենը գումարի հարց է: Որաքան շատ եղավ, այնքան անհավանական «կհնանան» թուրքերը:

Գագիկ Համբարյան