Search
Close this search box.

Մխիթարյանի առեղծվածը շարունակվում է. նա չի կարողանում վերականգնել իր տեղը

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կյուրընկալվի «Արսենալին»: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Լոնդոն է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով.

«Մանչեսթեր Յունայթեդ» — Դե Խեա, Ռոմերո, Պերեյրա, Վալենսիա, Դարմիան, Սմոլինգ, Լինդելյոֆ, Ռոխո, Շոու, Բլինդ, Յանգ, Էրերա, ՄակՏոմինայ, Լինգարդ, Մատիչ, Պոգբա, Մատա, Ռեշֆորդ, Լուկակու, Մարսիալ:

Հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը չի կարողանում վերականգնել իր տեղը մանկունիանցիների մեկնարկային կազմում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 28-ամյա ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու:

armsport.am